ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների համակարգող խորհրդի նիստ

ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների համակարգող խորհրդի նիստ
Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների համակարգող խորհրդի 15-րդ նիստը, որին մասնակցեցին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու ԿՀԴՊ ԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:
Տեղի ունեցած կարծիքների փոխանակման ընթացքում մասնավորապես ներկայացվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով Աֆղանստանից եկող սպառնալիքների ծավալը, ինչն էլ թելադրում է այն անելիքները, որոնք պետք է համատեղ ջանքերով իրականացնեն ՀԱՊԿ անդամ պետությունները` դիմակայելու համար այս մարտահրավերը:
Հունան Պողոսյանն իր ելույթում ներկայացրել է այս տարի կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում համատեղ ձեռնարկների կարևորությունը:
Նիստի ընթացքում նշվել են նաև գործունեության այն ուղղությունները, որոնց վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել հաջորդ տարում:
Ավարտին մասնակիցներն ընդունել են համատեղ ուղերձ` ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդիր մարմիններին: Ուղերձում նշվել են այն հիմնական խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է ստեղծել միասնական գործողությունների պատշաճ հնարավորություններ: