ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

Ապրիլի 26-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը: Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարությունը:
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համակարգող խորհրդի կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը։
Քննարկվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության նախապատրաստման հարցը, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Քննարկվեցին նաև 2022 թ. ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումները և 2023 թ. առաջին կիսամյակում փոփոխությունների կանխատեսումները։
Մասնակիցները ներկայացրին նաև հավաքական անվտանգության տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության իրավիճակային գնահատականը՝ նկատի ունենալով Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը։ Կարևորվեցին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող թմրահանցագործությունների հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների հնարավորությունները և նշված բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները։
Նիստում մասնակիցները կարևորեցին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ջանքերի սերտ համակարգման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին ստորագրվեց արձանագրություն։