ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Վայոց ձորի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու, ինչպես և բնակիչներին հանցավոր ոտնձգություններից զերծ պահելու նպատակով սեպտեմբների 9-ին Վայոց ձորի մարզի Կեչուտ և Հերհեր գյուղերում հերթական զրույց-հանդիպուներն իրականացրին ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանները: Նրանք բնակիչների հետ զրուցեցին իրավախախտման տարբեր դրսևորումներից, տվեցին խորհուրդներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ` հորդորելով դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն:  Իրավապահները խոսեցին նաև անասնագողությունների նախականխման, ապօրինի զենք-զինամթերքի կամովին հանձնման,  անտառային հրդեհների կանխարգելման, նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու մասին` ընդգծելով, որ նշված հարցերում բնակչության ներգրավվածությունն ուղղակի անհրաժեշտություն է:Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսեցին և քննարկեցին նաև բնակիչների առաջարկությունները։