ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Գեղարքունիքի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ բակերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են կազմակերպել իրավախախտումների նախականխման, կանխման, ինչպես և հանցագործների հայտնաբերման ուղղությամբ միջոցառումներ: Զրույց-հանդիպումների միջոցով ոստիկաններն աշխատում են բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը: Իրավապահները ուսումնասիրում և վերլուծում են սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը, իրավախախտումների տեսակը, դրանք ծնող պատճառներն ու պայմանները և դրանց հիման վրա կազմում աշխատանքային պլաններ:
Հերթական հանդիպումն օրերս իրականացրին Գեղարքունիքի մարզի ոստիկանները։ Զրույց-հանդիպումների ընթացքում իրավապահները բնակիչներին խորհուրդներ տվեցին բնակարանային գողությունները կանխելու ուղղությամբ` հորդորելով գողության դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հաղորդումը շուտ ստանալու և արագ արձագանքելու պարագայում ոստիկանները հնարավորություն են ունենում թարմ հետքերով բացահայտել հանցագործությունը։ Իրավապահներն առաջարկեցին նաև տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսեցին ու քննարկեցին նաև բնակիչների առաջարկությունները։