ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հաստոցների շարժիչները գողացել և վաճառել էին մետաղի ընդունման կետում

16.10.2013 11:44 Գողություն
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.40-ին, մի հիմնարկությունից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարից  հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մեխանիկական արտադրամասից գողացել են 8 հաստոցների էլեկտրական շարժիչներ` պատճառելով գույքային վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին բերման ենթարկվածները` 1996 թ. ծնված  Արեն Թ.-ն, 1995 թ. ծնված Նարեկ Մ.-ն և 1998 թ. ծնված Արթուր Մ.-ն  տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ. գողությունը կատարել են ձմռանը, իսկ գողոնը որպես մետաղի ջարդոն վաճառել Կապան քաղաքում:
Վնասի չափը պարզվում է: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: