ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծառատունկ Հավերժության պուրակում

Հունիսի 15-ին ոստիկանության զորքերի վարչական շենքի տարածքում` Հավերժության պուրակում, ծառատունկ էր։ Տնկվեցին Արցախյան առաջին ազատամարտում հանուն հայրենիքի կյանքը տված ներքին զորքերի ծառայողների անվանական ծառեր։ Տնկվեց 41 ծառ։
Ծառատունկին մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատարությունը, զոհված ոստիկանների հարազատներն ու ծառայակիցները։
Ծառատունկից հետո ներկաները եղան նաև ոստիկանության զորքերի թանգարանում, ծանոթացան մշտական ցուցադրությանը։
Հիշեցնենք, որ Հավերժության պուրակը հիմնվել է 2021 թվականին։ Պուրակում հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառեր են։