ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հատել են Փամբակ գետի ափի ծառերը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում   ահազանգ է ստացվել, որ մի կին հատել է տալիս Այգեստան թաղամասով անցնող գետի եզրին գտնվող ծառերը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ից  15.00-ն ընկած ժամանակահատվածում, 1929 թ ծնված Քնարիկ Ա.-ի հանձնարարությամբ` 1958 թ. ծնված Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող, Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստան փողոցին զուգահեռ հոսող Փամբակ գետի ափին գտնվող ուռենի տեսակի ծառ և ճյուղեր:
Փայտանյութն առգրավվել է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: