ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հատված սոճիներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ի ոլորաններում սոճիներ են հատում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ 1977 թ. ծնված Բաբկեն Ս.-ն, 1979 թ. ծնված Արկադի Ս.-ն և 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ն  Ջրաշեն գյուղի հանդամասում ձեռքի սղոցով և կացնով ապօրինի հատել են սոճիներ, որոնցից պատրաստել են  5-ից մինչև 15 սմ տրամագծով տարբեր երկարության 87 գերաններ, որոնք բարձել են Նարեկ Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
Ձեռքի սղոցն ու կացինն առգրավված են:
Հատված ծառերի քանակը և պատճառված վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: