ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և հարբած վիճակում մեքենա վարելու մեղադրանքով
15.01.2022 14:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Գենադի Խ.-ն, որ 2021 թ. հունիսի 9-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ և 264.1-րդ հոդվածների՝ գողությունը և հարբած վիճակում ավտոմեքենա վարելը, մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: