1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Սպիտակում կատարված ավազակային հարձակումը

14.02.2019 15:49 Ավազակություն

Դեկտեմբերի 13-ին, ժամը 1-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի աշխատողը ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ երկու ժամ առաջ, նշված բենզալցակայանի տարածքում, իրեն են մոտեցել դիմակավորված երեք հոգի, պահանջել գումար, դանակով սպառնացել, վնասել ձեռքը, բաճկոնի գրպանից հափշտակել փողերն, ու դիմել փախուստի:
Ավազակության փաստով հարուցվեց քրեական գործ: Ինչպես քննչական, այնպես էլ, ոստիկանության մի շարք վարչությունների և բաժինների փոխգործակցության արդյունքում պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել են դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում կատարած և արդեն կալանավորված Վանաձորի բնակիչներ Արեն Սարգսյանը, Արմենակ Մկրտչյանը և Ջրաշենից Բագրատ Ասոյանը:
Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ:
Դեպքի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործը միացվել է Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթում գտնվող քրեական գործին:
Նախաքննությունը շարունակվում է:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: