1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է

Օգոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան քաղաքի  Գ. Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են  իր  և ընկերոջ` Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ: 
Դեպքի առթիվ 10.09.2013 թ. ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական  բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  118 հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Նախաքննության ընթացքում տուժող Միհրան Մարգարյանը հայտնել է, որ 2013 թ.  օգոստոսի 25-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի դիմացից Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ ցանկացել են գնալ տուն, սակայն հասնելով Գ. Լուսավորչի փողոց` «Արարատ» հյուրանոցի մոտ, իրենց են մոտեցել 7 անհայտ անձինք, անհիմն վիճաբանել` ասելով, թե նստացույցից եք գալիս, և ծեծի են ենթարկել իրենց:
Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայտնել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 01.15 սահմաններում, Երևանի քաղաքապետարանի դիմացից Միհրան Մարգարյանի հետ ցանկացել են գնալ տուն, սակայն հասնելով Գ. Լուսավորչի փողոց` «Արարատ» հյուրանոցի մոտ, իրենց են մոտեցել 7 անհայտ անձինք, վիճաբանել իր և ընկերոջ հետ` ասելով, թե նստացույցից եք գալիս, և ծեծի են ենթարկել իրենց: Այդ ընթացքում իր գրպանից ընկել է «Այֆոն 4» բջջային հեռախոսը և ՀՀ կացության անձնագիրը, որը ծեծի ենթարկողներից մեկը գետնից  վերցրել է:
Օգոստոսի 27-ին մի քաղաքացուհի՝ Կ. Կ.-ն, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացրել Բաբկեն Տեր-Գրիգորյանի անձնագիրը և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, «Մայրաքաղաքային» գնդի հարևանությամբ,  թատրոնի  աղբարկղերի մոտ, գտել է նշված անձնագիրը, իսկ դեպքի մասին որևէ տեղեկություն չունի:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: