ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հարուցվել է քրեական գործ

2013 թ. հուլիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի  տարածքում` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քր. դատ. օր-ի 57-րդ հոդ.  2-րդ մասով 9-րդ կետի պահանջների համաձայն 2013թ. հուլիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել նշված հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք՝ Սամվել Խաչատրյանը, Վահե  Մելքոնյանը, Շանթ Գրիգորյանը, Վիլեն Գաբրիելյանը և Մաքսիմ Սարգսյանը:
Նշված անձինք օրենքով սահմանված կարգով հարցաքննվել են և ազատ արձակվել:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: