ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով

28.06.2016 17:09 Կողոպուտ
Հունիսի 26-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Լիանա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, իրենց շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, ու դիմել փախուստի:
Հունիսի 27-ին, ժամը 22.00-ին, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, Երևանի Մարգարյան փողոցի 17 շենքի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վահագն Ա.-ն:
Վահագն Ա.-ն ձերբակալված է:
Կատարում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: