ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հափշտակել էր «Սամսունգ» մոդելի պլանշետ

12.12.2014 19:33 Կողոպուտ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1980 թ. ծնված  Արման Խ.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Նարեկը  Երևանի  Սարյան փողոցի թիվ 22 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր «Սամսունգ» մոդելի պլանշետը և դիմել փախուստի` պատճառելով 190.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նարեկը  1989 թ. ծնված  Նարեկ Մ.-ն է, որը դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: