ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հափշտակել էր ակորդեոններ

14.08.2013 12:53 Գողություն
Օգոստոսի 13-ին, ժամը 11.05-ին,  ոստիկանության Բազումի բաժին  է դիմել  Հայաստանի կույրերի միավորման Վանաձորի ուսումնական արտադրական ձեռնարկության տնօրենը  և հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 8-ից   12-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են ընկերության դահլիճի դռան փականը և հափշտակել  2  ակորդեոն:
Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1994 թ. ծնված Ալիկ Կ.-ն:
Գողոնն առգրավված է:
Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է   քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: