Հափշտակել էր բջջային հեռախոսն ու վերադարձնելու դիմաց փող պահանջել
Հունիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել էին մի կնոջ բջջային հեռախոսը: Ավելի ուշ, երբ տուժողը հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին, կողոպտիչը հեռախոսը վերադարձնելու համար պահանջել էր 50 հազար դրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում մշակվեց օպերատիվ գործողությունների պլան, համաձայն որի՝ Հայկ Հովսեփյան փողոցի հարակից զբոսայգում տուժողը հեռախոսի դիմաց պետք է տար պահանջած գումարը:
Ժամը 20-ի սահմաններում քրեական հետախույզները նշված զբոսայգու մոտից, կողոպուտ և շորթում կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին մի երիտասարդի: Բաժնում պարզվեց նրա ինքնությունը. Երևանի բնակիչ էր, 17-տարեկան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: