Հետախուզվում էր հափշտակության համար
24.09.2018 13:31
Հետախուզվողի հայտնաբերում
«Նելեգալ-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 08.00-ին, Երեւան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքում հայտնաբերվել եւ ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Մարիամ Ա.-ն, որը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 1-ին մասի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: