Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարած անձին Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են

2022 թվականի փետրվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահներին հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է արել։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա իր բանկային քարտի հաշվին ունեցել է 998 հազար դրամ և, օգտվելով բանկի ծրագրային ապահովման համակարգի վրիպակից, 998 հազար դրամը 29 անգամ փոխանցել է իր հիմնադրած ընկերության հաշվեհամարին, այնուհետև կանխիկացրել է։
Քրեական ոստիկանության ծառայողների շուրջ 1 տարի տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: