Հափշտակություն՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ
20.06.2023 11:04
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 19-ին բաժին է ներկայացել 27-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: