Հափշտակություն էր արել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ
29.04.2022 11:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 28-ին Երևան քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Հենրիկ Ե.-ն, որը Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: