Հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
31.12.2015 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: