ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ՎԱԶ-2104»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշի: Վարորդը մահացել է

24.10.2015 11:30 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 6.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Արտաշես Ալեքսանյանի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 92.1 կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին:
Պատահարի հետևանքով Ալեքսանյանը տեղում մահացել է:
Նյութերով զբաղվում է ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: