Հետախուզվում էր գողության մեղադրանքով
11.03.2017 10:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարտի 10-ին, ժամը 15.30-ին, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Ռոբերտ Ս.-ին, որը Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: