Հետախուզվում էր գողության մեղադրանքով
24.02.2016 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան և Մազմանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Նազարեթ Հ.-ին, ով 2015 թ. հոկտեմբերի 28-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: