ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօր Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի ոստիկանները հետախուզվողներ են հայտնաբերել

Ապրիլի 21-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Կիլիկիա թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Էդմոն Հ.-ին, որը հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 21-ին, ժամը 13.30-ին, իր տնից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը 2011 թ. մայիսի 17-ից ՌԴ Ստավրապոլի երկրամասի ՆԳԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի /թմրանյութի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով/ 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: