Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկատվության կապակցությամբ
06.12.2015 12:15
Հանրաքվե
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում ստացվել է «168.am» ինտերնետային կայք էջում տեղադրված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հոդվածը, որ Վանաձորի թիվ 30/6 ընտրատեղամասում փորձել են կաշառել ընտրական հանձնաժողովի նախագահին, որ վերջինս աչք փակի ընտրացուցակում տեղ գտած, բայց քվեարկության չմասնակցող քաղաքացիների փոխարեն քվեարկություն կատարելու փաստի վրա, սակայն ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից մերժում ստանալուց հետո որոշել են նշված անձանց անունները տեղափոխել հարևանությամբ գտնվող թիվ 30/10 ընտրատեղամաս, և, ինչպես ցույց են տալիս վերանայված ցուցակները, նշված առաջին ընտրատեղամասում վերանայումից հետո ընտրողների թիվը նվազել է, իսկ երկրորդում` ավելացել:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը: