Հեծանվորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 26-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դրոյի փողոցի թիվ 18 շենքի մոտ «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է հեծանվորդի:
Հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: