ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հեծանիվների գողությունը բացահայտվեց: Կատարողը նոր հանցադրվագներ ներկայացրեց

08.04.2015 11:06 Գողություն

2014 թ. օգոստոսի 29-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Սևանի փողոցի տներից մեկի բակից երկու հեծանիվների գողության մասին:
Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին: Նա խոստովանել է ինչպես հեծանիվների, այնպես էլ տարբեր ժամանակահատվածներում կատարած մի շարք այլ գողությունները:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: