ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրում կատարված հեծանիվի գողությունը բացահայտվեց

04.09.2019 15:10 Գողություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 08.20-ից 13.15-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության փողոցի տներից մեկի մոտից գողացել են որդու հեծանիվը՝ պատճառելով 60.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեծանիվը գողացել է Արմավիր քաղաքի 42-ամյա մի բնակիչ: Նա ոստիկանության ծառայողների հրավերով ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: