Հեռախոսային 2 հենասյուն էր գողացել
17.06.2013 11:52
Գողություն
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ գողություն կատարելու կասկածանքով, Շաղատ գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մերուժան Մ.-ին:
Նա խոստովանել է, որ ապրիլի 15-ին և հունիսի 13-ին նույն գյուղից գողացել է «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող հեռախոսային 2 հենասյուն:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: