ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հեռախոսը կորցրել էր լսարանում

13.12.2014 14:25 Գողություն
Նոյեմբերի 11-ին ոստիկանության  Կենտրոնականի բաժին է դիմել 1996 թ. ծնված Լինդա Հ.-ն  և հայտնել  «Սամսունգ  Վեյվ 525» մոդելի բջջային հեռախոսը  կորել է: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբեր ամսվա սկզբներին Երևանի պետական մանկավարժական համալսարանի լսարաններից մեկի սեղանից Լինդա Հ.-ի բջջային հեռախոսը գողացել է 1954 թ. ծնված Գուրգեն Թ.-ն: 
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Գուրգեն Թ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: