ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են հեռախոսի գողությունը

06.08.2019 15:10 Գողություն

Օգոստոսի 5-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացել, որ Մաշտոցի փողոցում գտնվող լուսանկարչական խանութից գողացել են բջջային հեռախոս:
Բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված 49-ամյա երևանցին տվել է խոստովանական բացատրություն, որ խանութ-սրահից կատարել է բջջային հեռախոսի գողություն: Նա նաև ներկայացրել է գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: