Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, 1984 թ. ծնված  Հովհաննես Ս.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելուց հետո ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 16-ին խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ:
Նույն օրը,  ժամը 17.00-ին,  համանման հարցով ոստիկանության նույն բաժին է դիմել նաև 1988 թ. ծնված Լևոն Ս.-ն. Կարենն օգոստոսին նույն  պատրվակով իրենից վերցրել էր 50.000 դրամ և անհետացել:
Քննությունը շարունակվում է:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: