Հայտնաբերեցին հետախուզում հայտարարելուց մեկ օր անց
04.11.2017 10:50
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 3-ին` ժամը 10.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Օնիկ Ա.-ն, որը նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: