Հետախուզվում էր գողության համար
01.08.2018 15:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հուլիսի 30-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից, գողության կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ին, որը հուլիսի 18-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: