Հետախուզվում էր Չուվաշիայի Հանրապետության իրավապահների կողմից
02.02.2018 11:20
Հետախուզվողի հայտնաբերում

Փետրվարի 2-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Վարդան Հ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 1-ից Չուվաշիայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: