ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց «Թբիլիսի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Բերման ենթարկվեց «Թբիլիսի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 17.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, «Թբիլիսի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը 2016թ. փետրվարի 13-ից Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը` կալանք:
Արտակ Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: