ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հերթական հետախուզվողները. մեկը` կողոպուտի, մյուսը` գողության, երրորդը` ծեծի մեղադրանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արման Ե.-ին, որը մարտի 28-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր ոստիկանություն է ներկայացել 1987 թ. ծնված Նարեկ Կ.-ն, որը փետրվարի 22-ից ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Կամո Զ.-ին, որը օգոստոսի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: