Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում
04.04.2024 10:26
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 3-ին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 64-ամյա Հրանտ Բ.-ին: Նա ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: