Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
06.12.2017 13:36
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1998 թ. ծնված Շանս Ա.-ն, որը նոյեմբերի 30-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: