Հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան
07.09.2018 14:03
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի, 1959 թ. ծնված Ստեփան Մ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: