Հետախուզվողին հայտնաբերեցին Վարդենիսում
08.09.2016 10:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառ բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 18-ին, Վարդենիս քաղաքի Վարդենիսասար կոչվող տարածքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռաֆֆի Ա.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդցվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: