ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ  տվյալները, փետրվարի 9-ին՝ ժամը 15.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը 2016թ. օգոստոսի 8-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը):

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: