ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց Երևան-Նովոսիբիրսկ չվերթի հաշվառման ժամանակ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Երևան-Նովոսիբիրսկ չվերթի հաշվառման ժամանակ բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1996 թ. ծնված Տիրան Ա.-ին, որը մարտի 23-ից ՌԴ ՆԳՆ Նովոսիբիրսկի մարզի Նովոսիբիրսկ քաղաքի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի /ավազակային հարձակում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Տիրան Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: