Ծեծի մեղադրանքով հետախուզվող 65-ամյա կինը հայտնաբերվեց Մաշտոցի պողոտայում
16.01.2018 11:22
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 15-ին` ժամը 20.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ Մաշտոցի պողոտայի թիվ 29 հասցեի մոտից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Մանիկ Մ.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: