Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
30.04.2024 10:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 29-ին Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 43-ամյա Դավիթ Գ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: