Հետախուզվում էր հանրային աշխատանքներից խուսափելու համար
15.02.2018 10:59
Խարդախություն
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին, ժամը 17.45-ին, Երևան քաղաքի Սարի թաղի 14-րդ փողոցից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` հանրային աշխատանքներից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: