Հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով
15.04.2024 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ին Գյուրջյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 56-ամյա Սեյրան Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ (Գողության փորձը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: