Պատիժը կրելուց խուսափելու համար հետախուզվող՝ Եկատերինբուրգ-Երևան չվերթով
16.12.2017 12:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.20-ին, Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ինքնակամ բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Կարլեն Դ.-ն, որը նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (Գողությունը) մեղադրանքով դատարանի կողմից նշանակված պատիժը կրելուց խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: