Հետախուզման մեջ գտնվող 26-ամյա երիտասարդը ներկայացավ կամավոր
Ոստիկանության երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 16-ին՝ ժամը 12.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Սպարտակ Ա.-ն, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: